Արդեն մի քանի օր է, կրկին փակ է Վերին Լարսի անցակետը: ՏԿ և ՏՏ, ինչեպս նաև ԱԻ նախարարությունները պարբերաբար տեղեկատվություն են տրամադրում Լարսում տիրող իրավիճակի մասին: Վերջին անգամ երկար ժամանակով այս անցակետը այս տարվա հունիսին, պատճառը հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակն էր ու Թերեք գետի վարարումը: Լարսը կրկին փակ է: Վերջին տվյալներով, այստեղ կրկին կուտակվել են հայկական մեքենաներ՝ 100-իվ ավելի, թե երբ կբացվի այս անգամ հայտնի չէ:
Մեր հայրենակիցները ավտոմոբիլային ճանապարհը նախընտրում են, քանի որ ավելի մատչելի է, իսկ փոխադրողներն էլ՝ քանի որ այլընտրանք չունեն: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը օրեր շարունակ Վերին Լարսի անցակետում գտնվող Մինաս Սահակյանն է.
«Ես ամսի մեկից կանգնած եմ, այս պահին արգելափակված է մոտ 120 մեքենա: Բերել, մեքենաները մոտեցրել են մի սրճարանի մոտ, հայերը լավ առևտուր են անում: Ասել էին, որ մինչև ժամը 11 կբացվի, եթե չէ, վաղը խոստացել են բացել: Ճանապարհը փակվել է ձյան պատճառով: Ես հաճախ եմ երթևեկում այդ ճանապարհով, միշտ էլ նույն վիճակն է, սպասողական:
Այս պահին արևոտ ու պայծառ եղանակ է, գիշերը՝ շատ ցուրտ է: Արդեն մի քանի օր է, այստեղ մնացել են կանայք, երեխաներ: Իմ մեքենայի մեջ էլ երկու տարեկան երեխա կա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: