Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Երկրի ղեկավարը շրջայց է կատարել հիմնանորոգված պոլիկլինիկայում

$
0
0

karenghazaryan
Այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերաբացվել է Երեւանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան: Հիմնանորոգված բուժհաստատության պաշտոնական բացմանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել հիմնանորոգված պոլիկլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ այստեղ ստեղծված հարմարավետ պայմաններին:

 


Երկուշաբթի օրվանից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հիմնանորոգված պոլիկլինիկան կընդունի առաջին այցելուներին: Մինչ այդ, 1952 թվականին հիմնադրված բուժհաստատությունում կատարված հիմնանորոգման աշխատանքներին եւ այստեղ ստեղծված հարմարավետ պայմաններին ծանոթանում է երկրի ղեկավարը: Նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ այլ պաշտոնատար անձանց ու բուժհաստատության ղեկավարության ուղեկցությամբ, շրջայց կատարեց բուժհաստատությունում:

Պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը ներկայացրեց բուժհաստատությունում կատարված աշխատանքներն ու այստեղ ստեղծված պայմանները՝ շեշտելով, որ սպասարկման որակի առումով բուժհաստատությունն այլեւս բավականին առաջ է անցել: Նախկին հին սարքավորումները փոխարինվել են նորերով, իսկ այստեղ աշխատող 76 բժիշկներն անցել են համապատասխան վերապատրաստումներ: Տնօրենը վստահեցնում է, որ անձնակազմը լիովին համապատասխանում է նոր պայմաններով ու սարքավորումներով աշխատելուն: Հին պայմաններն էլ արդեն մոռացվել են:

Նշենք նաեւ, որ բուժհաստատության հիմնանորոգումն իրականացվել է Եսայանների ընտանիքի հովանավորությամբ: հիմնանորոգման եւ կահավորման համար հատկացվել է շուրջ 500 մլն դրամ: Կառլեն Եսայանը, ում անունով անվանակոչվել է պոլիկլինիկան, նույն հաստատությունում երկարամյա վաստակ ունեցող բժիշկներից մեկն է՝ շուրջ 40 տարի եղել է գլխավոր բժշկի տեղակալը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles