Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Դատախազի միջնորդությամբ Ջունգլը կալանավորվել է

$
0
0

Գևորգ Սարգսյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին կնոջ՝ Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարդան Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Գևորգ Սարգսյանն, առերևույթ կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, այսինքն՝ ընտրված անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցը չի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը 02.12.2016թ. միջնորդություն է ներկայացրել դատարան Գևորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է, և Գևորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:

Հիշեցնենք՝ Գևորգ Սարգսյանը, որը ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանելու գործով մեղադրյալ էր, փողոցում ծեծի էր ենթարկել կնոջը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles