Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մովսես Գորգիսյան.Սերժ Սարգսյան

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մովսես Գորգիսյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու բացառիկ օրինակ են: Նրա խանդավառ նկարագիրը, սկզբունքային հարցերում անհողդողդ կեցվածքը, մարդկանց վեհ գաղափարներով համակելու և իր հետևից տանելու կարողությունը հատուկ են քչերին:

Նա հաստատ գիտեր, թե ինչ չի կարելի հանդուրժել և հանուն ինչի արժե խիզախել: Նա խիզախեց, կանգ չառավ որևէ զոհողության առջև և գնաց մինչև վերջ: Այդպես՝ մինչև վերջ, այդպես անմնացորդ գնում են իսկական հերոսները:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մովսես Գորգիսյան: Այսօր մենք կրկնում ենք քո կարգախոսը մեր երազած երկրի մասին. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»»:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles