Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը: Ներկայացվել են դատարան ուղարկված անձանց գործերը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ:
Գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարել է, որ ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ են արտահայտվել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2017 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14:40-ին: