Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Սոթքի ոսկու հանքավայրում գիշերը կրակոցներ են հնչել

$
0
0

Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է հաղորդում Սոթքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ: Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից, 1981 թ. ծնված Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել և ձերբակալել Վահագն Մ.-ին:

Հանցագործության գործիք ինքնաձիգը և 1 փամփշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են:

Կատարվում է քննություն:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles