Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

«Ջունգլի» կողմից փողոցում իր կնոջը ծեծելու փաստի առթիվ դատախազը հարուցել է քրեական գործ

$
0
0

Դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«ԶԼՄ-ներում տեղ գտած՝ «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով դատախազը հարուցել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles