Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Սիրելի առարկան ռազմագիտությունն է, երազանքը՝ ադրբեջանցիներին ծնկի բերելը

$
0
0

alisagevorgyan
Փոքրիկ պատմություն Սյունիքի մարզի Շաքի համայնքից՝ ավագ ու կրսեր Աիդա Դանիելյանների կյանքից: Ավագը՝ տատն է, որն իր 45 տարվա մանկավարժական ստաժով թոռներին այսօր հայրենիքը սիրել է սովորեցնում: Կրտսեր Աիդան՝ թոռնիկն է, ում  հայրենիքի սերը սեր է ծնել  աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության հանդեպ, աղջիկը բժիշկ է ուզում դառնալ, չնայած՝ ամենասիրելի առարկան դպրոցում ռազմագիտությունն է:

 

 

Դարձել եմ  իսկական տնային տնտեսուհի: 45 տարվա մանկավարժական փորձն Ալվարդ Դանիելյանն այսօր թոռների դաստիարակության գործին է ծառայեցնում: Մեկ դուստր, երկու որդի ունի, երկուսն էլ Ռուսաստանում են ապրում, մեկն՝ ընտանիքով, իսկ մյուսը՝ առանց ընտանիքի: Ընտանիքը Շաքիում է, ծնողների հետ:

«Մեր կրթական համակարգում այսօր շատ խնդիրներ կան, մի տեսակ անտարբերություն կա՝ և՛ մանկավարժների մեջ, և՛ աշակետների, այդուհանդերձ՝ Հայաստանում երեխաներին հայ պահելն  ավելի հեշտ է, քան Ռուսաստանում»,-ասում է տիկին Աիդան, ում համար նշվածը, թերևս, կարևորագույն խնդիրն է:

Դրանում համոզվելու համար բավական է զրուցել նրա  թոռնուհու՝ կրտսեր Աիդային հետ, որի ամենասիրելի առարկան ռազմագիտությունն է, իսկ երազանքը՝ ադրբեջանցիներին ծնկի բերելը:

9-րդ դասարանցի Աիդայի սիրելի առարկաներից է նաև Հայոց պատմությունը, որի ամենափառավոր էջն Ավարայրի ճակատամարտն է համարում: Էջը, որը երբևէ չէր ցանկանա արձանագրված տեսնել այդ պատմության մեջ՝ ցեղասպանության էջն  է: Աիդան ամենամարդասիրական մասնագիտությունն է ընտրել, բժիշկ է ուզում դառնալ, աշխատել Շաքիում: Հայրենիքն աղջկա համար թանկ արժեք է, որովհետր ծանոթ է նաև հայրենիքի կորստի ցավին, տատիկն է փոխանցել:

Մեծերը հեշտությամբ չէին պատմում այս պատմությունները: «Պապս հաճախ արտասվում էր, ավելի շատ երգում, քան խոսում էր՝ օտարություն այսքան տարով, կուլամ կարոտով, կարոտով: Երգն անընդհատ շուրթերին էր»,-պատմում է տիկին Աիդան: Ասում է, որ ապրիլյան ծանր օրերին այս տարի, կարծես, վերապրում էր պապի  տառապանքները: Պատմությունը, կարծես, կրկնվում էր: Բայց ուրիշ է այսօր սերունդը՝ հպարտ, համարձակ, ազնիվ, իր գոյության,  տեսակի պահպանման համար կռվելու է: Սրանք ևս տիկին Աիդայի ապրիլյան մտորումներից էին:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles