Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Մանուկյանի բողոքը

$
0
0

Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Նշենք, որ Արամին  «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարան են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Հիշեցնենք, որ Արամ Պավլիկ Մանուկյանի որդին է, նրանք  ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles