Նոյեմբերի 12-ին Կրեմլի մեծ համերգասրահում կայացավ ՈւՀԱ-ի («Ուրախների և հնարամիտների ակումբ») 55-ամյակին նվիրված շոու-ծրագիրը: Մեկ բեմում էին հավաքվել КВН-ին մասնակցած հին խմբերը, այդ թվում «Նոր հայեր» խումբը:
«Այսօր իմացանք, որ ծրագիրը ուղղակի ելույթ չէ, այլ մրցույթ, բայց մենք այնուամենայնիվ հաղթեցինք: Հայե՛ր»,- Instagram-ում գրել է «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանը:
Ի դեպ, ՈՒՀԱ 55-ամյակի միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: