Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Այսօր բացվեց Արշակունի արքայատոհմի անդամների մասունքներն ամփոփող սնդուկը

$
0
0

alisagevorgyan

Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող Արշակունյաց թագավորների դամբարանում այսօր բացվեց  հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկը: Դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ՝  մասունքներով: ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի  առաջարկով` երրորդ սնդուկի բացման արարողությանը ներկա էին նաև  բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

aghzk12<<Ձեր աչքի առաջ այսօր բացվեց այն, ինչ զմռսվել,  պահպանվել ու մեզ է  փոխանցվել 1650 տարի առաջ: Սրանք արքայատոհմի անդամների ոսկորներ են, ինչը նշանակում է, որ մեր պատմիչների՝ Խորենացու և Բուզանդի վկայությունները մարմին առան ու դարձան իրականություն հենց մեր աչքի առաջ>>.- Աղձքի Արշակունյաց թագավորների դամբարանի արդեն հայտնի երրորդ սնդուկը բացելուց անմիջապես հետո իր ոգևորությունը լրագրողների հետ կիսեց դամբարանն ուսումնասիրող   հնագիտական արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

Իսկ պատմիչների՝ մասնավորապես   Փավստոս Բուզանդի վկայությամբ՝  364 թ. հայ-պարսկականaghzk11 պատերազմի ժամանակ, պետականության գաղափարն ազգային գիտակցությունից արմատախիլ անելու նպատակով, պարսից զորքը քանդում է  Արշակունի թագավորների գերեզմանները և որոշում նրանց ոսկորները տեղափոխել Պարսկաստան: Սակայն սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հայոց զորքն  Արարատյան դաշտում պարտության է մատնում պարսիկներին և հայ թագավորների ոսկորները վերաթաղում Աղձք բնակավայրում:

Աղձքում մեծից փոքր, բոլորը գիտեն այս պատմությունը, գիտեն ու հպարտանում են՝ հայոց արքաների դամբարանը հենց իրենց համայնքում է։

aghzk13Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Աղձքի հնագիտական  ծրագրի իրականացման համար 2014 թվականին տրամադրվել է 15 միլիոն դրամ, 2015-ին և 2016-ին՝ 17 –ական միլիոն, 2017-ի համար նույնպես նախատեսված է 17 միլիոն դրամ: Նախարարի բնորոշմամբ՝ սա մեծ շարունակության միայն սկիզբն է։ <<Սա սկիզբն է այն մեծ շարունակության, որը,  այս ամենը տեսնելով, կարող եք ենթադրել, թե ինչի կարող է վերածվել: Պարզապես պետք է լինեն համապատասխան հատկացումներ, դրամական միջոցներ, որպեսզի կարողանանք ոչ միայն թանգարանացման, պեղման ու ուսումնասիրման աշխատանքներն իրականացնել, այլև լուծել ենթակառուցվածքների խնդիրը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը>>:

Նշենք, որ ծրագրի  գաղափարական աջակիցն է  ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Պատգամավորը կարևորում է այն փաստը, որ Աղձքի դամբարանը հայոց  արքաների միակ դամբարանն է, որի տեղը մեզ հայտնի է։ Ուստի այն պետք է  պահպանել ու  հանձնել  սերունդներին։

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles