Վերաքննիչ դատարանն այսօր փոխել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի խափանման միջոցը։ Կալանքի փոխարեն սահմանվել է 1,5 մլն դրամ գրավ։
Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալը եւս մասնակցել է դատական նիստին։
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։