Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

38-ամյա տղամարդը անառակաբարո գործողություն է կատարել 8 և 10 տարեկան աղջիկների նկատմամբ. ՔԿ

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ  38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը, որը 38 տարեկան տղամարդ է՝ ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին, ձերբակալվել է։

Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, հոկտեմբերի 27-ին ստացվել է երկու տարբեր հաղորդում նույն քաղաքի երկու բնակչուհիների կողմից՝ իրենց անչափահաս աղջիկ երեխաների նկատմամբ հարևանի կողմից կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ։

Նշվում է, որ 8 և 10-ամյա երեխաները ճանաչվել են տուժողներ, իսկ նրանց մայրերը՝ տուժողի օրինական ներկայացուցիչներ և հարցաքննվել:

«Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ հրապարակման ենթակա չէ որևէ այլ տվյալ, որը կարող է հանգեցնել երեխաների նույնացմանը՝  նրանց կրկնակի և երկրորդային զոհացումից խուսափելու նպատակով», -նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles