Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԵՄ- ն կօգնի Հայաստանի համայնքների կայուն զարգացման հարցում (լրացված)

$
0
0

տեղադրվել է ժամը 12։55- ին
լրացվել է ժամը 17։26- ին

annanazaryan

 

«Արևելյան գործընկերության երկրներում կայուն զարգացման խթանումը» միջազգային համաժողովի ընթացքում այսօր բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ ներկայացվել է Համայնքների կայուն զարգացման ծրագիրը,  որը, ըստ համաժողովի մասնակից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախատեսված է 2016-2025 թթ համար։ Նպատակը Երեւանի ու մյուս համայնքների ու մարզերի միջև անհամաչափ զարգացվածության վերացումն է

Ծրագիրը պետք է իրագործվի առավել աղքատ ու թույլ զարգացում ունեցող մարզերից, որոնք սակայն ունեն շատ արագ զարգանալու հնարավորություն:

Շուրջ 10 մլն եվրոյի շրջանակներում տարբեր գրանտների միջոցով ԵՄ-ն արդեն  աջակցում է ՀՀ-ին և դրանք արդեն սկսել են գործել  Վայոց ձորի Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում՝  համայնք-Հ/Կ համագործակցության շրջանակներում:

Արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին զնշում է՝ ԵՄ-ն փորձում է աջակցել ՀՀ-ին՝  մարզերում կայուն զարգացման հնարավորություններ ստեղծել: ՀՀ-ն ունի մարզերի զարգացման ռազմավարություն և այժմ Տարածքների զարգացման  ծրագրի մեկնարկն է տրվում:

Չեխիայի Պլզենի քաղաքային խորհրդի անդամ, ԵՄ Տարածաշրջանների կոմիտեի և Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսի անդամ Պետր Օսվալդն էլ, խոսելով տարածքների զարգացման խնդիրների մասին, ասաց, որ իրենք էլ ունեն նույն խնդիրները ինչ Հայաստանում. կա տրանսպորտի խնդրի, մթնոլորտի աղտոտվածության հարցեր և փոխգործակցության միջոցով հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ գտնել:


Viewing all articles
Browse latest Browse all 5459