Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Կուտական համայնքի ղեկավարի թեկնածուն իր օգտին քվեարկելու համար կաշառք է տվել

$
0
0

Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հայտնել է նույն համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից վերջինիս օգտին կողմ քվեարկելու համար իրեն՝ որպես ընտրողի, անձամբ դրամ տրամադրելու եղանակով կաշառք տալու վերաբերյալ տվյալներ:

Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, ինքը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ, ով իրեն 20 հազ. ՀՀ դրամ գումար է տվել՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ իր օգտին քվեարկելու համար:

Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles