Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հոկտեմբերի 8-ին Երևանում փակ փողոցներ կլինեն

$
0
0

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով  ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

Ժամը 07:00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
Ժամը 11:00 — 14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
Ժամը 13:00 — 23:00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են. «Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles