Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Արամ Ա. Շրջապատված ենք թշնամիներով եւ միայն հավատքը կարող է օգնել

$
0
0

Հայաստանը եւ Արցախը, ինչպես նաեւ Սփյուռքը շրջապատված են թշնամիներով եւ հավատքն է, որ կարող է օգնել մեզ՝ Լոս Անջելեսում հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը։

«Քննեցեք ձեր անձերը համոզվելու՝ արդյո՞ք դուք հավատք ունեք: Փորձեցեք ինքներդ ձեզ: Գի՞տեք արդյոք, որ Քրիստոս ձեր մեջ է: Հավատալով և վստահելով Քրիստոսին՝ նշանակում է Քրիստոսի ներկայությունը բերել մեր առօրյա կյանք:  Բոլորիս հայտնի է, որ Հայաստանը և Արցախը շրջապատված են թշնամիներով:  Սփյուռքում մենք նույնպես շրջապատված ենք բազմազան և բազմատեսակ թշնամիներով: Սա նշանակում է, որ մենք միշտ պետք է ինքներս մեզ մոտ պահենք Քրիստոսին, որպեսզի քայլենք Բարձրյալի հետ, քանի որ հավատքն է այն միակ բանալին, որն օգնում է մեզ փրկվել»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը Լոս Անջելեսի Էնսինո շրջանի Ֆերահեան դպրոցի «Ավետիսյան» սրահում մատուցած պատարագին հաջորդած քարոզում՝ հայտնում է «Ասպարեզը»։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը ԱՄՆ- ում է իր գահակալության 20- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles