Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Այսօր տեղի ունեցավ «Զեյթուն-3»-ի հիմնարկեքը

$
0
0

Լավագույն տասնամյակ այն ընտանիքների համար, ովքեր հնարավորություն են ստացել մատչելի գներով ունենալ բնակարան: Այսօր, ըստ էության, ամփոփվել են վերջին 10 տարիներին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո գտնվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերը:

Այս ընթացքում բավարարվել են բնակարանային սուր կարիք ունեցող այն բոլոր երիտասարդ ընտանիքները, ովքեր, համապատասխանելով պահանջներին, ճանաչվել էին շահառու:

Բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը, սակայն, չի ավարտվում: Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Զեյթուն 3»-ի հիմնարկեքի արարողությունը, երկրի ղեկավարին ներկայացվել է նաեւ «Վերածնունդ» երիտասարդական ավանը: Նախագահ Սարգսյանն այսօր մասնակցել է նաեւ «Զեյթուն 2»-ի բնակարանամուտի արարողությանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող Բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում հերթական 134 շահառուներն  այսօր տոնեցին իրենց բնակարանամուտը: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման հանձնվեց «Զեյթուն 2» համալիրը:

Փոքրիկ Եվան բնակարանի շահառու երիտասարդ զույգեր Արթուր Աբրահամյանի եւ Լիլիթ Գրիգորյանի երկրորդ աղջիկն է: Ասացին, որ իրենց համար երկար սպասված պահ էր բնակարանամուտ տոնելը, իսկ ծրագրերը շատ են եւ առաջին հերթին՝ քույիկներին անպայման եղբայրեն են պետք:

«Զեյթուն 2»-ում կառուցվել է նաեւ «ԻնՍպորտ» մարզահամալիրը: Այս պահին ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց եւ ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Մարզաառողջարանային համալիրի փոխտնօրեն Սեդա Արշակյանի խոսքով՝ օգոստոսին աշխատանքները կավարտվեն, իսկ սեպտեմբերի վերջերին այն կհանձնվի շահագործման:

«Զեյթուն 2»-ի շահագործմամբ բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերը չեն ավարտվում: Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի  ունեցավ «Զեյթուն 3»-ի հիմնարկեքի արարողությունը: Խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ՝ տրվեց համալիրի կառուցման մեկնարկը: Այս ծրագրի արժեքը կազմում է մոտ 5 մլրդ դրամ: Շենքում բնակարանի շահառուների թիվը 210 է: Շենքը շահագործման կհանձնվի 2020 թվականի հունիսին:

Մեկ այլ շահառու՝ Անահիտ Պետրոսյանը մոտ երկու տարի անց ամուսնու, սկեսրոջ եւ երկու բալիկների հետ վարձով բնակարանից կտեղափոխվի սեփական բնակարանը: Այսօր ամբողջ ընտանիքով մասնակցեցին իրենց ապագա շենքի հիմնարկեքին: Այն հիմք դրեց նաեւ իրենց սեփական բնակարանի հետ կապված ապագա նոր ծրագրերին:

 

Ամուսիներ Արմեն Իսրայելյանն ու Գոհար Մելքոնյանը մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետներ են: Բնակարան չունեն եւ ուրախ են, որ դարձել են հարմար տարբերակով բնակարանի շահառու:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանի փոխանցմամբ՝ շուրջ 1200 դիմում է ստացվել «Զեյքուն 3» ծրագրով կառուցվելիք  համալիրի համար: Բնակարանները հատկացվում են բացառապես գիտակրթական ոլորտի աշխատակիցներին:

Այն երիտասարդ ընտանիքները, որոնք մաս չեն կազմել այս ծրագրին՝ կընդգրկվեն հաջորդ փուլում՝ ասաց Արսեն Քարամյանը: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվեց նաեւ «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման ծրագիրը: Այն տեղակայվելու է Աջափնյակ համայնքում: Ընդհանուր մակերեսը՝ 135 հազար քմ է, բնակելին կլինի 94 հազար քմ՝ 1080 բնակարանով, որոնք շուկայականից ցածր գներով կհատկացվեն երիտասարդ մասնագետների:

Երիտասարդական ավանի շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա մայիսից եւ կավարտվեն 2021 թվականին: Սա նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում ամենախոշորն է լինելու:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles