Սուրբ Հարության տոնին հաջորդող օր մեռելոց է: Մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին:
Կառավարության որոշմամբ, ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 7-ին:
Զատիկը (Սուրբ Հարություն) Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: