Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Համաքաղաքային շաբաթօրյակ. հին տեխնիկայից ու կոշտ աղբից ազատվելու առաջարկ՝ Երեւանի քաղաքապետարանից

$
0
0

Այսօր հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, այսօր կարող են հեշտությամբ եւ անվճար ազատվել դրանցից:

Հին լվացքի մեքենա, անսարք գազօջախ, կոտրված գույք, անպիտան խոշոր իրեր՝ սրանցից ազատվելը չի ենթադրի հավելյալ դժվարություն ու ծախս, եթե այսօր երեւանցիները զանգահարեն 098 544 564 հեռախոսահամարով կամ գրեն Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին ու տեղեկացնեն, թե իրենց մոտիկ որ հատվածում են տարել-թողել դրանք: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է՝ այսօրվա շաբաթօրյակը նաեւ անօգտագործելի իրերից ու կոշտ թափոններից ազատվելու օր դարձնել:

«Քանի որ պարբերաբար մեր բնակիչներն իրենց խոշոր աղբը թափում են փողոցներում կամ փողնում աղբամանների կողքին, ինչը դժվարացնում է «Սանիթեքի» աշխատանքը, մենք սա նախաձեռնեցինք, որ եւ բնակիչներին օգուտ լինի՝ ազատվեն աղբից, եւ այս ակցիայով մաքրենք քաղաքը ողջ կենցաղային աղբից»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը:

Տիկին Գայանեն մեկն է այն տանտիրուհիներից, ում իր իսկ տանը խանգարում է հնացած, անպիտան տեխնիկան: Հին, անսարք սառնարանից ազատվել վաղուց է ծրագրում: Վերանորոգումից, տեխնիկայի թարմացումից հետո հինը սկսում է խանգարել, բայց տեղափոխելն ու դրանից ազատվելն էլ հոգս է՝ ասում է, ավելորդ ծախս: «Աղբամանի մոտ հասցնել մինչեւ հիմա չի ստացվել, ծանր է ու չի էլ կարելի այդտեղ թողնել՝ ասում է բարեխիղճ տանտիրուհին: Նաեւ իրավունք չունեմ աղբամանի մոտ թողնել՝ որքան գիտեմ: Պետք է վճարեմ համապատասխան մարդկանց, որ հասցնեն աղբանոց: Քաղաքապետարանից խոստացան, որ եթե սառնարանը հանված-դրված լինի շքամուտքի կամ ամենամոտիկ աղբամանի մոտ, իրենք իրենց միջոցներով կհեռացնեն: Սա շատ հարմար տարբերակ է»:

Շինարարական աղբը, հին տեխնիկան աղբատարներով հնարավոր չէ տեղափոխել, այդ մեքենաները կենցաղային աղբի համար են նախատեսված: Բացի այդ՝ խոշոր իրերը տեղափոխելու պարտականություն «Սանիթեքը» չունի: Իսկ դրանք աղբանոց տանելը քաղաքացու համար ենթադրում է վճարովի ծառայությունների դիմել: Այսօր քաղաքացիներն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոնները կարող են թողնել շքամուտքերին կից կամ աղբամանների մոտ ու պարզապես տեղեկացնել այդ մասին՝ հաղորդելով հասցեները:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles