Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Երևանյան ցուահանդեսում ներկայացվում է Հայաստանի ռազմական նոր տեխնիկան

$
0
0


Մարտի 29-ին բացվեց Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec 2018 միջազգային ցուցահանդեսը: Կազմակերպիչները Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ընկերությունն են:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին ներկայացված էր Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների նորարարական մշակումները: Ցուցահանդեսին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  

Երևանաբնակ  Արսեն Ավետիսյանին դեռ փոքր տարիքից հետաքրքրել է զենք- զինամթերքի հետ կապված նորությունները: Այսօր նա իր երեք տղաների հետ այցելել էր  ցուցահանդես: Ասում է, որ անհամբերությամբ էր սպասում այս ցուցահանդեսի  մեկնարկին:

Անօդաչու թռչող սարք, ականորսիչներ, զրահապատ տեխնիկա, տանկեր, ցածր թռչող ուղղաթիռներ: Այս զինատեսակները՝ և ոչ միայն, այսօր ցուցադրվում էին «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսում.

34  հայկական, ինչպես նաև 14 երկրի ավելի քան 30 ընկերություններ էին ներկայացրել իրենց արտադրանքը:   Հակատանկային դասակի հրամանատար լեյտենանտ  Արամ Խանոյանը «Ռադիոլուրին»  ներկայացնում է «Կորնետ» համալիրը:

Ասում է, որ նախատեսված է տանկեր, զրահապատ տեխնիկա, ցածր թռչող օբյեկտներ խոցելու համար: «Որևէ տեխնիկա իրեն չի կարող խոցել, քանի  որ հեռավորության վրա փոքր է երևում, իսկ կրակելուց հետո էլ կարող ես փակել, գնալ: Աշխատում է նաև գիշերը, մառախուղի ու անգամ  անձրևի դեպքում»,- ասում է Արամ Խանոյանը:

«Ոչ մի զինվոր չի տուժել սրանից, ինչ թաղում են, մերոնք հայտնաբերում են»,- մեկ այլ սրահում «Էլեկտրոն» գործարանի մասնագետ Վարդան Դիլբարյանն  է   պատմում  ականորսիչների մասին ու ցույց տալիս մի   մոդել, որն օգտագործվում է հատուկ նշանակության ջոկատների կողմից: Մասնագետի խոսքով՝ ներկայացված նմուշներն ամեն ամիս կատարելագործվում են, իսկ նոր մոդելներն էլ լայն հանրությանը ցուցադրելու համար չէ, ներկայացված են գաղտնի սրահում:  Ցուցահանդեսում կան ռուսական արտադրության հրացաններ: «Օրսեի»  ընկերության ներկայացուցիչ Խաչատուր Աբրահամյանը «Ռադիլուրի» հետ  զրույցում նշեց, որ նման ճշգրտության հրացաններ դեռ  չեն եղել: Դրանք որսորդական  ու նաև հատուկ նշանակության են:

Մեկ այլ տաղավարում ներկայացված էին սահմանը վերահսկելու համար նախատեսված սարքավորումներն ու ռադարները, որոնք կարող են աշխատել համացանցով:

«ԱրմՀայԹեք-2018»-ը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալ մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև՝ հավաստիացնում են կազմակերպիչները, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հայտարարեց, որ պաշտպանական արդյունաբերության  զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles