Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

«The HALO Trust»-ի արցախյան 20-ամյա առաքելության առաջին զոհերը

$
0
0

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ականի պայթյունից ունենք զոհեր եւ վիրավորներ:

Մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով ականներից փրկում են մարդկային հազարավոր կյանքեր, այսօր իրենք դարձան այդ ականի զոհը: Ականազերծողների 5 հոգանոց խումբը առավոտյան ավտոմեքենայով ուղեւորվում էր Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի հարակից տարածք: Ի դեպ, Մարտակերտը ականների առումով ամենավտանգավոր տարածքներից է:

«Ականի պայթյունից տուժածները զինծառայողներ չեն, Halo trust-ը միջազգային կազմակերպություն է, որը ականազերծմամբ է զբաղվում երկար տարիներ»,- ասում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Հակատանկային ականի պայթյունից զոհվեց 3 եւ վիրավորվեց 2 անձ: Բոլորը «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական մարդասիրական կազմակերպության աշխատակիցներ էին: Կազմակերպությունը դեռ1990-ականների վերջից Արցախում զբաղվում է տարածքների ականազերծման աշխատանքներով:

Սա Արցախում «The Halo Trust»-ի գործունեության ընթացքում մահացու ելքով առաջին պատահարն է եւ թերեւս դա է պատճառը, որ կազմակերպությունում այսօր պատրաստ չէին խոսել դեպքից:

Իրականում՝ վիրավորներից 1987 թվականի ծնված Գարիկ Ղահիրյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակում՝ վիրավորվել էր ոտքերից:

1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը կայուն ծանր էր:

Երկու վիրավորն էլ արդեն վիրահատվել են: Զոհվածների անունները դեռ չեն հրապարակվում:

Մինչ 2016 թվականը կազմակերպության ներկայացուցիչները մաքրում էին դեռեւս Արցախյան պատերազմից մնացած ականները եւ չպայթած զինամթերքը: 2016-ից այդ ամենին ավելացավ ապրիլյան պատերազմի հետեւանքով մնացած զինամթերքը:

Ականներից մաքրման ենթակա տարածքներն ավելացան 240 հեկտարով: Կազմակերպությունը պատրաստել եւ հրապարակել է Մարտակերտի Ներքին Հոռաթաղ եւ Մոխրաթաղ գյուղերի տարածքներում ադրբեջանական հրետակոծություններից մնացած չպայթած զինամթերքի քարտեզը: «The HALO Trust»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, թե ինչպես էին, օրինակ՝ երեկ ականազերծողներն աշխատում տարածքներից մեկում:

Նշենք, որ ականազերծման աշխատանքներով զբաղվող միջազգային կազմակերպությունը ծրագրում է մինչեւ 2020 թվականը ականներից մաքրել Արցախի բոլոր վտանգավոր հատվածները:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles