Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԱրեւTV- ն այսօր «բարեւեց» իր դիտողին. ավանդական ու ինտերնետային TV-ի ապագան

$
0
0

Աշխարհում ինտերնետային հեռուստաընկերությունները նորություն չեն, Հայաստանում՝ նույնպես:

Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել է ինտերնետային հեռուստաընկերությունների թիվը, այսօր ևս մեկը՝ «Արև» TV-ն «Բարև» ասեց ինտերնետային տարածքից:

Ավանդակա՞ն, թե՞ ինտերնետային հեռուստաընկերություն. ո՞ւմն է ապագան՝ պարզել է «Ռադիոլուր»-ը:

 

 

Բնական միջավայրի փոփոխությունը նոր ստեղծվող հեռուստաընկերություններին տանում է ինտերնետային միջավայր: «Արև» TV- ի հիմնադիրներից Ռուբեն Թումանյանը թվարկում է ինտերնետային հեռուստաընկերության առավելությունները, տալիս նաև հարցիս պատասխանը՝ ինչո՞ւ հենց հիմա ստեղծեցին: Ժամանակին համընթաց ենք քայլում՝ ասում է;

Լրագրող Պետրոս Ղազարյանն իր փորձից ելնելով փաստում է, ինտերնետային հեռուստատեսությունն ավելի ճկուն է ու ավանդական հեռուստատեսությունն է, որ պետք է գնա դեպի նորը։ Բայց «ավանդականն», անգամ այսօր, առավելություններ ունի:

Սոցիոլոգիական թվերն այս հարցի վերաբերյալ խոսում են հօգուտ երկու տեսակի հեռուստատեսությունների էլ, ավանդականը պահպանել է իր լսարանին, նորը՝ ձեռք բերել: Նվարդ Մելքոնյանն է մեկնաբանում:

Տեխնոլոգիական առաջընթացը փոխում է նաև սպառողի վարքագիծը, սպառողը դիտող է ու հնարավորինս կարճ, մատչելի ու հասանելի ինֆորմացիա է ուզում, մեծ էկրանների առջև դիտողն էլ ժամանակ չունի նստելու, ասում է ինտերներտային «Սիվիլնեթ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Կարեն Հարությանյանը:

Ինտերնետային հեռուստատեսությունը ազատություն է տալիս ոչ միայն դիտողին, այլ առաջին հերթին այնտեղ աշխատողին: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ինտերնետային հեռուստատեսությունում աշխատելու փորձ ունի, հեշտ է ու ճկուն, ասում է: Ապագա ունի՞ ինտերնետային հեռուստատեսությունը, հարցիս այսպես է պատասխանում:

Ավանդական հեռուստատեսությո՞ւնը կունենա ապագա, թե՞ ինտերնետայինը՝ պարզ կդառնա միայն ապագայում: Գուցե այս երկուսի կողքին հայտնվի նոր մեդիահարթակ։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles