Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հրդեհ՝ «Դիլիջան ազգային պարկի» տարածքում

$
0
0

Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Այս մասին երեկ ահազանգ է ստացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել՝ 23:47-ին:
Անտառածածկ տարածքում (մոտ 700 քմ) այրվել են 7 ընկած (չորացած) ծառ, 2 ծառի քոթուկ (մոտ 2 մ), իսկ 4 ծառ ջերմահարվել են:


Viewing all articles
Browse latest Browse all 5459