Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Կեմերովոյի դասը կամ ինչքանով են հրդեհից ապահովագրված երեւանյան առեւտրի կենտրոնները

$
0
0

Մարտի 25- ին ՌԴ Կեմերովո քաղաքի առևտրային կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհը խլել է 64 մարդու կյանք, մեծ մասը՝ երեխաներ: Արդեն երկրորդ օրն է փորձում են պարզել հրդերի պատճառները, հասկանալ՝ ինչու է զոհերի թիվն այսքան մեծ:

Քանի որ Երևանում ևս կան առեւտրի եւ զվարճանքի մեծ կենտրոններ «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որքանո՞վ են անվտանգ դրանք:

 

 

 

Երևանի առևտրային կենտրոններից մեկի ողջ տարածքում պատերին ամրացված է Էվակուացիոն պլան: Այդ պլաններից մեկի մոտ կանգնած եմ: Կարմիրի վրա սպիտակով մեծ գրված է «Խուճապի մի մատնվեք- պահպանեք հանգստություն, ելքի համար օգտվեք աստիճանավանդակից-մի օգտվեք վերելակից»:

Որևէ արտակարգ պատահարի դեպքում դժվար թե առևտրի կենտրոնի այցելուներից մեկը ժամանակ ունենա կարդալու այս նախազգուշացումը: Իսկ ամեն օր այստեղ միջինը 15.000 մարդ է այցելում։ Ծանրաբեռնված օրերին այդ թիվը հասնում է մինչև 18.000-ի:

Այդ հազարներից ոչ ոք պարտավոր չէ իմանալ առևտրի կենտրոնի ելքերն ու մուտքերը՝ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն է ասում, դա առևտրային կենտրոնում  աշխատող անվտանգության աշխատակիցների պարտականությունն է:

Անվտանգության աշխատակիցներն անցնում են իրազեկման դասեր՝ ամիսը երկու անգամ, վստահեցնում Է՝ «Դալմա գարդեն մոլ» առևտրային կենտրոնի անվտանգության պետի տեղակալ Արտակ Օհանյանը:

Շենքում կան էվակուացիոն 15 ելքեր, առևտրային կենտրոնի գլխավոր էներգետիկ Գրիգոր Մանդալյանի հետ անցնում եմ բոլոր դռներով, բացում հրշեջ իրերի պահարանների դռները: Հրդեհաշիջման պարագաներն այս պահին ժամկետի մեջ են:

Շենքի գլխավոր ճարտարագետ Արշակ Ավետյանն ուշադրությունս հրավիրում է անվտանգության մյուս համակարգերի վրա: Բացատրում՝ պատահարի դեպքում ինչպես պետք է աշխատի:

 

Շենքից դուրս գալս էվակուացիոն ելքով տևեց մինչեւ 1 րոպե, արտակարգ իրավիճակում՝ վստահ չեմ, կկարողանամ նույն այս ճանապարհով դուրս գալ շենքից: Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած պատահարը, ասածիս ապացույցն է: Զոհվածներից շատերը, գուցե գիտեին, ելքերի դռների տեղերը:

ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը դեպքի առնչությամբ հայտնում է իր կարծիքը: Շեշտում՝ իր վարկածն է:

Իսկ ի՞նչ պատիժ կհասնի նրան, ում ենթակայության տակ գտնվող հաստատությունում տեղի ունենա այդպիսի դժբախտ պատահար: Հայաստանի Քրեսական օրենսգրքի 232 հոդվածն ասում է. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել դրանց պահպանման պարտականությունը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է  ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Նույն արարքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, սահմանված է չորսից ութ տարի ազատազրկում։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles