Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ավագ շաբաթ, օր առաջին

$
0
0

Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն:

Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:

Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:

«Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ. գուցե թե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այդ»։ (Ղուկ. 13:6-9)

Ավագ Երկուշաբթի
26 մարտի, 2018թ.
1. Ժամը 9:30 – Գիշերային և Առավոտյան ժամերգություն:
2. Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles