Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հայ առաքելական եկեղեցին կնշի Դատավորի կիրակին. օրվա խորհուրդը

$
0
0

48-օրյա պահքի 5-րդ կիրակին կոչվում է Դատավորի:  Այն անիրավ դատավորի եւ այրի կնոջ մասին է։ Կնոջ գործն ընկնում է Աստծուց չվախեցող, մարդկանցից չամաչող ու անխիղճ դատավորին։ Դատավորը, սակայն, չի լսում եւ անտեսում է կնոջ արդարացի աղաջանխը։ Կինը միշտ գնում է դատավորի մոտ՝ հակառակ, որ իր խնդրանքը միշտ մերժվում է։ Կինը չի հուսահատվում, միշտ աղոթում է Աստծուն՝ խնդրելով արդարադատություն։ Ի վերջո, դատավորը հոգնած նրա այցելություններից՝ բավարարում է կնոջ դատը։  Այս առակը պատմելուց հետո՝ Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել եւ միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է:


Արդյո՞ք սա նշանակում է, թե պետք է միշտ լինել եկեղեցում և աղոթել: Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանում է.

«Չի նշանակում նույն բանն անընդհատ խնդրել: Չի նշանակում, թե հազար անգամ պետք է խնդրեմ, որ ստացվի։ Սա սխալ պատկերացում Է: Աստված գիտի՝ մեզ ինչ է հարկավոր»:

Մարդու բնույթը, սակայն, այնպիսին է, որ ակնկալում է, թե  անմիջապես պետք է ստանա խնդրածը: Բայց միշտ չէ որ մեր խնդրանքի պատասխանն անմիջապես ենք ստանում: Ինչո՞ւ։ Քանի որ հաճախ մարդ անմիջապես ստանալով, տվածի արժեքը չի գիտակցում: Քահանան բացատրում է, թե ինչու մարդն անմիջապես չի ստանում խնդրածը.

«Միշտ չի, որ աձագանքն անմիջապես է լինումՇատ հաճախ մենք ինքներս էլ պատրաստ չենք այդ պարգևն ընդունելու: Պետք է պատրաստ լինել՝ խնդրածը ստանալուն»:

Միշտ լինել աղոթող, չի նշանակում միշտ գնալ եկեղեցի ու ծնկաչոք աղոթել, բացատրում է քահանան: Մեր աշխատանքը կարող է վերածվել աղոթքի, ուսումը կարող է վերածվել աղոթքի: Եվ պետք չէ  նմանվել երեխայի, որը խնդրում է ծնողից որևէ բան, չի ստանում ու սկսում է նեղանալ: Իհարկե, մենք էլ հաճախ ենք նեղսրտում, նեղանում՝ չստանալով այն, ինչ խնդրում ենք: Սակայն  մեր աղոթքը մենախոսություն չէ, այլ երկխոսություն Աստծո հետ:

Ավետարանական այս առակը սովորեցնում է, որ պետք է միշտ հավատալ, որ Աստված մեր կողքին է,  լսում է ու կատարում այն ժամանակ, երբ դրա կարիքն իրոք անհրաժեշտ է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles