Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

«Վիլյամ Սարոյան» մեդալը՝ Սևան Նշանյանին

$
0
0

Լեզվաբան, գրող Սևան Նշանյանն արժանացել է «Վիլյան Սարոյան» մեդալին։ Իզմիրի Շիրինջե գյուղում իրեն պատկանող հողատարածքում իբր «ապօրինի շինարարություն» իրականացնելու մեղադրանքով 2014թ․ հունվարից ցայսօր բանտարկության մեջ գտնվող գրողի փոխարեն մեդալը ստացել է նրա փաստաբաններից Էրգին Ջինմենը։

Սեպտեմբերի 23-ին Ստամբուլում կազմակերպված արարողության ժամանակ մեդալը Սևան Նշանյանի փաստաբան Ջիմենին հանձնել է Հայաստանի խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Արագած Ախոյանը։ Հայաստանից, սփյուռքից և Թուրքիայից բազմաթիվ հայեր ներկա են եղել միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը, մի շարք մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, գրողներ, ևն։

Միջոցառման բացման արարողությունը սկսել է «Սևան Նշանյանին ազատություն և արդարություն» միջազգային կոմիտեի անունից հանդես եկող, կոմիտեի անդամ, լրագրող Հրանտ Գասպարյանի խոսքով։ Գասպարյանի ելույթից հետո Նշանյանի փաստաբաներից Էրգին Ջինմենը հավաքվածներին է նարկայացրել գրողի դեմ հարուցված դատական գործերի վերջին զարգացումները։

Լողվաբան և գրող Սևան Նշանյանի մայրը՝ Սոնա Նշանյանը, ով բնակվում է արտասահմանում, միջոցառմանը միացել է տեսակապի միջոցով։ Նշանյանի մայրը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը, նշել է, որ այս մրցանակը Սևան Նշանյանի ազատության հարցում հույս է ներշնչում։ Միջոցառմանը ներկա գտնվող Սելինա Դողանը նշել է, որ Սևան Նշանյանի գործի առնչությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողով ներկայացրած և Թուրքիայի Արդարադատության նախարարությունից պատասխան պահանջող հարցագրին դեռևս պատասխան չի ստացել։

Միջոցառման ընթացքում ընթերցվել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի, Եվրոպայի հայերի խորհրդի, Գերմանիայից պատմաբան, ակադեմիկոս և գրող Թեսսա Հոֆմանի, պատմաբան Թաներ Աքչամի նամակները, որոնցով նրանց իրենց աջակցություն են հայտնել միջոցառմանը։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles