Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Մասնագիտական բախումներ՝ ԵՊՀ-ում

$
0
0

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում  սպասվում են համակարգային փոփոխություններ: Թեև դրանք դեռևս քննարկման փուլում են, սակայն  արդեն կան մասնագիտական բախումներ: Խոսքը արտասահմանյան գրականություն առարկայի դասաժամերի կրճատման մասին է:

ֆակուլտետի դեկանը «Ռադիոլուրին» պարզաբանել է, որ փոփոխությունն  արվում է ի շահ ուսանողի:  Իսկ  նույն ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը կարծում  է, որ փոփոխությունը կարճաժամկետ խնդիր կլուծի:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ամբիոնների աշխատանքային խմբերն ուսումնասիրել են   գիտական, գիտամանկավարժական փորձը, եվրոպական ու տեղական աշխատաշուկան: Բակալավրի ու մագիստրոսի  որակավորմամբ  շրջանավարտների համար  աշխատաշուկայում  առկա  խնդիրները հաշվի առնելով՝ որոշել են ֆակուլտետում  ներդնել «եվրոպական լեզուներ և հաղորդակցություն» անվամբ նոր մասնագիտություն, ասում է Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն  Հարությունյանը:

«Նոր մասնագիտություն ներդնել  նշանակում է վերանայել ամբողջ առարկայացանկը, վերանայել բովանդակությունը: Ամենակարևոր դրույթներից մեկը նա է, որ երկու օտար լեզու հավասարապես պետք է ուսուցանվի»:

Այս փոփոխություններին զուգահեռ փոփոխություններ են  սպասվում նաև առարկաների ժամաքանակներում:  Ըստ նախագծի, որը պետք է քննարկվի մարտին, տեղի է ունենալու տեսական առարկաների ժամերի կրճատում,  մասնավորապես նախատեսվում է կրճատել  արտասահմանյան գրկանության դասաժամերը:

Սա  հարուցել  է ամբիոնի դասախոսական կազմի դժգոհությունը:  Ամբոինոի վարիչ Արա Առաքելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ ֆակուլտետային, ամբիոնային և համալսարանական շահերն այս հարցում չեն համընկնում: Ինքն այստեղ  փորձում է   պաշտպանել ամբիոնի և  առարկայի շահը: Գրականությունը, որը  ձևավորում է  ազգային նկարագիր ու հոգևոր ճաշակ,  կրճատվում է‘ իր տեղը զիջելով երկրորդ օտար լեզվին, ասում է զրուցակիցս: Ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանն էլ  պնդում է‘ համակարգն են բարեփոխում, ու սա արվում է ի շահ ուսանողների:

«Մենք մտադիր ենք‘ բարելավելով ծրագրերը երկրորդ օտար լեզուն դարձնել նույնպես նույն ժամաքանակով, ինչպես  որ եղել է հիմնական օտար լեզուն: Որպեսզի մեր ուսանողները ավարտելով կարողանան աշխատել երկու հիմնական  լեզուներով»:

Որոշման հաստատման դեպքում  առարկան դասավանդվելու է երեք կիսամյակ՝ ներկայիս 6-ի փոխարեն:  Սակայն արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը  խնդիր է տեսնում ոչ թե ժամաքանակների կրճատման հարցում, այլ կարգավիճակի փոփոխության մեջ:  Իր ղեկավարած ամբիոնը համարվում է մասնագիտական, իսկ գրականությունը բանասիրության թևերից մեկն է: Նոր համակարգը , ըստ ամբիոնի վարիչի, գուցե որոշ ժամանակ ծառայի նպատակին,  բայց միայն լեզվի ուսուցմամբ երկար ճանապարհ անցնել հնարավոր չէ:

«Մարդը, որ գա համալսարան, պետք է իմանա, որ գալիս է արտասահմանյան գրականություն և ինչ որ առարկա սովորելու համար»:

Հարցի լուծման իրենց տարբերկն ամբիոնում ունեն: Առաջարկում են  ստեղծել նոր ամբիոն, օրինակ‘  արտասահմանյան գրականություն գրական վարպետություն կամ արտասահմանյան գրականություն  գեղարվեստական թարգմանություն անուններով:  Զրուցակիցս լիահույս է, որ  նոր ամբիոն ստեղծելու առաջարկը կարժանանա դրական արձագանքի:


Viewing all articles
Browse latest Browse all 5459