Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Շարժում-88. Կառլեն Մայիլյան

$
0
0

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

1988 թվականի փետրվարի 22-ը Արցախյան շարժման պատմության մեջ մնացել է որպես առաջին ազգամիջյան բախման օր: Ստեփանակերտում սկսված խաղաղ ցույցերը Բաքուն փորձեց զսպել ահաբեկչությամբ: Փետրվարի 22-ին ադրբեջանական խաժամուժը բացահայտ հակահայկական կոչերով Աղդամից շարժվեց դեպի Ասկերան` փորձելով ահաբեկել մարդկանց եւ դրանով իսկ լուծել խնդիրը:

Ականատեսների վկայությամբ մոտ ութ հազարանոց ամբոխը`մոլլայի առաջնորդությամբ,  զինված էր գործարանային պայմաններում պատրաստված սրածայր նիզականման երկաթե ամրաձողերով և ահաբեկչական այլ իրերով, հրկիզումների համար նախատեսված շշերով ու լիցքավորված բենզատարով:

Կառլեն Մայիլյանը 1988-ին Խանապատի միջնակարգ դպրոցի տնօրենն էր. հիշում է, որ ադրբեջանցիների քայլը ոչ թե վախ, այլ  ընդդիմանալու կամք առաջացրեց: Ասկերանցիները եւ այդ օրը շրջկենտրոն միտինգի եկած գյուղացիները քաղաքից շարժվեցին ամբոխին ընդառաջ ու հետ տվեցին ադրբեջանցիների հարձակումը:

Առաջին բախումը միմյանց նետված քարերի տարափն էր, ադրբեջանցիներին կասեցնողը որսորդական հրացանների համազարկն էր:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles