Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանը գտնվում է Մեծամոր քաղաքի հարևանությամբ, որը 20 տարուց ավելի չի գործում: Արդյունքում կոյուղաջրերից արտազատվող գազն ու գարշահոտությունը տարածվում է Մեծամոր քաղաքում և հարակից գյուղերում:
Խնդիրը բազմիցս բարձրացրել են բնակիչները: Արդեն 2 տարի այն լուծման ճանապարհին է: Գերմանական զարգացման KFW բանկի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ ծրագրերով Մեծամորի մաքարման նոր կայանի կառուցման համար նախատեսվել է 5.9 մլն եվրո:
Մեծամորցիները բացի ատոմակայանի ճառագայթումից դատապարտված են շնչել կոյուղաջրերի գազն ու տարածվող գարշահոտությունը: Մաքրման կայան չունենալու պատճառով Արմավիր և Մեծամոր քաղաքի կոյուղաջրերը կոլեկտորից թափվում են բաց տարածություն և առանց մաքրվեու և վարակազերծվելու ողողում դաշտերն ու լցվում Սև ջուր գետը:
Կողուղու գարշահոտությանը մեծամորցիներն արդեն 20 տարուց ավելի համակերպվել են: Ճիշտ այդքան ժամանակ էլ խափանվել է կոյուղաջրերի մաքրման կայանի աշխատանքը:
Տարիներ առաջ փորձեր են արվել վերականգնել մաքրման կայանը, բայց կիսատ է մնացել: Սամվել Միքայելյանը մասնակցել է վերականգնման աշխատանքներին: Նա նկարագրեց աշխատանքի բարդութունը, որն այդպես էլ ավարտին չհասավ: Կոյուղաջրերի մաքրման կայանի վերականգնումը ,,Նոր Ակունք,, ՓԲԸ-ան վարկային ծրագրի կետերից մեկն էր, որի համար մեծ ներդրումներ են պահանջվել: Ֆինանսավորում չունենալու պատճառով՝ ծրագիրը մերժվել է:
Մաքրման կայանի խնդիրը նաև խաղաքարտ է թեկնածուների ձեռքին համապետական ընտրությունների ժամանակ. Սակայն ոչինչ չի արվել մինչև օրս:
Ձմռանը հոտը մի քիչ տանելի է, ամռանն՝ անտանելի: Տանը, բակում, աշխատավայրում կոյուղաջրերի գազն ու գարշահոտությունը վտանգում են մարդկանց առողջությունը: Հատկապես առավոտյան այն ավելի սուր է զգացվում:
Տան օդափոխությունը լուսամուտները բացելու միջոցով ցանկալի չէ: Մաքուր օդը մեծամորցիների համար շատ ավելի թանկ արժե, հնարավորություն ունեցողներն օդափոխությունը կազմակերպում են օդորակիչների միջոցով:
Մեծամորի եկեղեցու հարևանությամբ մի խումբ երեխաների հանդիպեցի, նրանք բարձրացրեցին էներգետիկների քաղաքի շրջակա միջավայրի էկոլոգիայի խնդիրը:
2 տարի առաջ մեծամորցիներին կրկին հավաստիացվեց, որ կլուծվի կոյուղաջրերի մաքրման հարցը: Գերմանական զարգացման KFW բանկի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ ծրագրերով Մեծամորի մաքարման նոր կայանի կառուցման համար նախատեսվել է 5.9 մլն եվրո: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ավարտվել են, մրցույթը հայտարարվել և ամենայն հավանականությամբ ենթադրվում է այս տարի սկսել շինարարական աշխատանքները:
Մեծամորցիները թերահավատորեն են վերաբերվում խնդրի լուծմանը, լավատես է միայն քաղաքապետը:
Մեծամորցիները բողոքեցին նաև մաքրման կայանի գրեթե հարևանությամբ կառուցված խոզաբուծական ֆերմայից, որից տարածվող հոտն ավելի սուր է զգացվում կոյուղաջրերի հոտից: