Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում պատրաստվում է Գրիգոր Նարեկացու արձանը:
Ինչպես հայտնում է Prague Daily Monitor -ը, քանդակը, որի կառուցումը մոտենում է ավարտին, նվեր է Հռոմի պապի համար և պետք է տեղադրվի Վատիկանում, որտեղ քանդակի հանդիսավոր բացումը կայանալու է ապրիլի 5-ին: Այս մասին չեխական լրատվամիջոցին հայտնել է քանդակի հեղինակ Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը 77-ամյա ֆրանսահայ քանդակագործ է, որի աշխատանքները կարելի է գտնել տարբեր երկրներում: Ինչպես աղբյուրը նկարագրում է, բրոնզե քանդակի բարձրությունը 2 մետր է:
2015-ի փետրվարի 23-ին Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: