Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հայաստանում տարեկան 70-80 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում

$
0
0

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալներով՝ այս հիվանդությունից աշխարհում  տարեկան հիվանդանում է 300 հազարից ավել երեխա, որից 215 հազարը  մինչև 14 տարեկան, նկատվում է 4-5 տոկոս հիվանդացության աճ:

Սակայն Հայաստանում մանկական քաղցկեղով հիվանդացության աճ չի նկատվում՝ այսօր՝ Մանկական քեղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը,  հայտարարել է  Ուռուցքաբանության  ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Գրիգոր Բադալյանը:  

Մեր հանրապետությունում  տարեկան մինչև  18 տարեկանների շրջանում ախտորոշվում է 70-80 նոր դեպք: Ուռուցքաարյունաբանական հիվանդությունները  մանկական ուռուցքաբանության  մեջ կազմում են  40 տոկոս:

Ամեն անգամ ֆեյսբուքյանս էջը բացվում է այս կամ այն փոքրիկի մոտ հայտնաբերված քաղցկեղի լուրով և  արտերկրում  բուժման համար դրամահավաքի խնդրանքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամյա հաշվարկներով՝ Հայաստանը շարունակում է աշխարհում քաղցկեղի հիվանդացությամբ լինել  առաջատար դիրքերում։

Հանրապետության միակ մանկական ուռուցքաբան  Գրիգոր Բադալյանը նկատում է, սա մեծերի մոտ, իսկ մանկական քաղցկեղով հիվանդացության աճ  մեր հանրապետությունում  չի նկատվում: Դեպքերը քիչ են, սակայն հայտնաբերված յուրաքանչյուր նոր դեպք սթրես է երեխայի ընտանիքի համար։ Դա էլ մեծ արձագանք է ստանում նաև սոցիալական ցանցում:

«Դրա համար ամեն մի դեպքը կարող է խոսացվի, սակայն դա չի նշանակում, որ ավելացել է քանակը, պարզապես սոցցանցերն ավելի ակտիվ են  և ամեն մի դեպքը ինչ որ մի ձև լուսաբանվում է»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում  չարորակ ուռուցքներով երեխաների բուժման ամբողջ ծախսերը կատարվում են «Նվիրի՛ր կյանք» հիմնադրամի միջոցներով։ Այն, որ ծնողները նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում, դա չի խոսում նրա մասին, որ Հայաստանում  չկան մանկական քաղցկեղի  բուժման և վիրահատության համար բավարար պայմաններ՝ վստահեցնում է Գրիգոր Բադալյանը:  Հանրապետության առաջատար մասնագետները մանկական ուռուցքաբաններին  օգնում են վիրահատական միջամտությունների փուլում:

«Եվ մենք չենք ունեցել դեպք, որ չկարողանանք անել, վիրահատության համար ուղարկենք արտերկիր»:

 Միևնույն ժամանակ՝ մանկական ուռուցքաբանը չի հերքում, որ լինում են պաթոլոգիական դեպքեր, որոնք պահանջում են  բուժումն անցկացնել արտերկրում: Այդ դեպքերը հատուկենտ են, ասում է:  Տարեց տարի  Հայաստանը  հասնում է զարգացած երկրների չափանիշներին:  Տարիներ առաջ, եթե փոխպատվաստման համար էին հիվանդին ուղարկում արտերկիր, ապա այսօր արդեն խնդիրը լուծվել է: Արյունաբանական կենտրոնում արդեն մեկ տարի է կատարվում է արյան  ոսկրածուծի փոխպատվաստում, դեռեւս մեծահասակների մոտ։ Սակայն այս դեպքում էլ արտերկիր բուժման մեկնողների թիվը նվազելու միտում այդքան էլ չունի՝ իր հերթին նշեց  Արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը.

«Ինչ որ չափով կանխվեց, բայց շատ ցավալի է, դեպքեր են, ախտորոշվել է, բուժումը սկսել ենք, արդյունքն էլ ենք ստացել, բայց միևնույնն է՝ գնում են: Դա արդեն սոցիալական պայմաններով է: Դրա պատճառը այդտեղ պետք է փնտրենք»:

Ոսկրածուծի փոխպատվաստման հարցում կենտրոնն ունի դժվարություններ: Ոսկրածուծի դոնորների խնդիրն է, որն առկա է ամբողջ աշխարհում՝ նշեց Արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրենը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459