Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Էկոնոմիկայի նախարարության նոր անվանումը

$
0
0

lenabadeyan
Այսօր ԱԺ նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ  Էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։

Ի դեպ, կառավարությունն առաջարկել էանվանափոխել երեք նախարարություններ, եւս մեկը՝ լուծարել:

Նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը  անվանափոխել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերացնել:

Հիշեցնենք, որ այս առաջարկները նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության վերջին նիստերից մեկում: Կառավարության նոր կառուցվածքը պետք է մեծացնի կառավարման արդյունավետությունը, հավելել է նա:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles