«Ռուսաց լեզվի դեսպան աշխարհում». «Եվրասիա» միջազգային երիտասարդական կրթական ծրագրում հաղթող են ճանաչվել Կուզբաս քաղաքաի ուսանողները, որոնցից մեկը մեր հայրենակից Վազգեն Խանսանամյանն է: Մրցույթը, որի նպատակը աշխարհում ռուսերենի, ռուսական մշակույթի եւ գրականության հանրահռչակումն ու տարածումն է, այս տարի դիմել է 3000 մասնակից:
Ծրագրի կողմից ընտրված 124 դիմորդներից մրցույթը հաղթահարել է 47 մասնակից, իսկ ահա վերջնական փուլում հաղթող են ճանաչվել կուզբասցի ուսանողները` Գալինա Ֆեմինցեվան՝ Կուզբասի պետական տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ, Կեմերովոյի պետական համալսարանի ուսանողներ Ելիզավետա Ավդեենկոն եւ Վազգեն Խանսանամյանը:
Ելիզավետան սովորում է օտար լեզուների եւ մեդիահաղորդակցության ֆակուլտետի երրորդ կուրսում, իսկ Վազգենը՝ Պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է:
«Ռուսաց լեզվի դեսպաններ աշխարհում» միջազգային կամավորական ծրագրի հաղթողները կրթական արշավներ կանցկացնեն օտարերկրյա պետություններում եւ Ռուսաստանում: