Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Բնակարանային շուկան ակտիվ է. մասնագետ

$
0
0

Անշարժ գույքի շուկայում անցյալ տարի դիտվել է առանձնակի աշխուժություն: Լուրջ աճ են գրանցել հիփոթեքային վարկավորումները։

Ոլորտի մասնագետները սա կապում են բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման պայմանների փոփոխության, մեծապես նաեւ՝ եկամտային հարկի միջոցով հիփոթեքային վարկի տոկոսադրույքները մարելու հնարավորությամբ:

«Բնակարան երիտասարդներին» ծրագիրն իր հերթին ավելացրեց պահանջարկը: Բայց ոլորտի մասնագետները դեռ լուրջ մտահոգություններ ունեն։ Բնակարանների գնահատման մեխանիզմները խիստ արատավոր են ու ազդում են առհասարակ շուկայի թափանցիկության վրա՝ ասում են:

 

Հանրապետությունում բնակարանի առուվաճառքի գործարքները 2017-ին մոտ 20 տոկոսով ավելացել են: Սա միջինացված տվյալ է. մայրաքաղաքում ու մարզերում պատկերը փոքր-ինչ տարբեր է.  Երեւանից դուրս գործարքների աճն առանձին վերցրած մոտ 10 տոկոս է:

Միաժամանա՝կ վերջին մի քանի տարվա ընթացքում շարունակաբար արձանագրվել է գների նվազում՝ 10, 9, 6 տոկոսով: Իսկ անցյալ տարի, ըստ Կադաստրի պետկոմիտեի տվյալների, Երեւանում միջինում 3.5 տոկոսով էժանացել են բնակարանները: Անշարժ գույքի գնահատման գործակալություններից մեկի ղեկավար Արա Ադուրյանի գնահատմամբ՝  բնակարանային շուկան բավականին ակտիվ է, հիփոթեքային վարկավորումը մոտ 80 տոկոսով աճ է արձանագրել:  

Երեւանում ամենաբարձր գները Կենտրոնում եւ Արաբկիրում են՝ ավանդաբար պահպանելով դրանք, իսկ ամենացածր գները Նուբարաշենում են եւ Աջափնյակում: Անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը, դրական միտումները նկատելով հանդերձ, խոսում է խնդիրներից՝ ֆինանսական հասանելիությունից մինչեւ վարկերի տրամադրման պայմաններ, ԿԲ սահմանած քաղաքականություն, գնահատման համակարգի խնդիրներ:

Անշարժ գույքի գնահատման մասնագետ Արա Ադուրյանն էլ է այս խնդրին տեղյակ ու այս առումով կարեւորում է «Գնահատման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ նրա, գնահատման ոլորտի կարգավորումներն առավել համակարգված կդառնան, ու կլուծվեն համակարգային որոշ խնդիրներ։ Գնահատողի նկատմամբ պատասխանատվությունը խստացնելով՝ գնահատումներն առավել թափանցիկ կդառնան, տների գնահատված արժեքները կներբեռնվեն էլեկտրոնային տիրույթում ու հասանելի կլինեն ծածկագրով:

«Կբացառվեն որոշ արատավոր երեւույթներ»:  

Պետական բնակարանաշինական ծրագրերի զգալի ավելացումը որքանո՞վ ազդեց շուկայի վրա, արդյո՞ք նորակառույցների գնի փոփոխության հանգեցրեց ու փոխեց շուկայի պատկերը: Ադուրյանը նկատում է, որ ազդեցությունն էական չէ, բայց պետության միջամտությունն ամեն դեպքում իրենն ասում է՝ բարելավելով ձեռքբերման պայմանները:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles