Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ՍԱՊԾ-ը կաթի վերամշակման երկու արտադրամասի թույլատրել է վերսկսել աշխատանքը

$
0
0

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: Սյունիքի մարզում գործող այս արտադրամասերում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են  համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր, իսկ սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին, տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերացվել է նաև Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի թիվ 4 նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի գործունեությունը կասեցնելու որոշումը. մանկապարտեզի խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել է, գույքն ու սարքավորումները՝ մաքրվել և ախտահանվել, խմբասենյակներն ապահովվել են սառը և տաք ջրով, երաշխավորված է սննդամթերքի աղտոտման բացառումը սննդի պատրաստման բոլոր փուլերում:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles