Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագիրն այսօր արժանացել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենամյա մրցանակին։
ՀՄՀ հայտարարած «Ներառականությունը Հայաստանում» մրցույթում հաղթել է նաեւ «Ռադիոլուրի» մեր գործընկեր Հասմիկ Դիլանյանը՝ «Երկու սերունդ» հաղորդաշարի համար։
«Ռադիոլուրի» Արմավիրի մարզի թղթակից Սաթիկ Իսահակյանն էլ ճանաչվել է ամենաբազմազան հրապարակումներով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությանը անդրադարձած լրագրող։