Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Գարեգին Բեկչյանը պետք է հրաժարական տա. Արամ Աթեշյան

$
0
0

 

Պոլսի հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր առաջին հանդիպումն ունեցավ Հայաստանի լրագրողների հետ։  Սրբազանը մամուլի ասուլիսում ներկայացրել է հովվապետի փակուղային վիճակը եւ ներհամայնքային տարաձայնությունները:

Սրբազան հայրը մեղադրել է հոգեւորականներին ընտրությունների անցկացման հարցում անուղղակի մասնակցություն ունենալու մեջ, եւ նշել, որ այսօր համայնքը բաժանված է մի քանի թեւերի՝ աթեշյանականների, մաշալյանականների, բեկչյանականների, չուլջյանականների:

 

 

Այն, որ Պոլսի հայ բնակչությունը շուրջ 9 տարի է հովվապետ չունի, արդեն բոլորը գիտեն, ավելին՝ անգամ գործից անտեղյակ մարդուն է հայտնի Արամ Աթեշյան անունը:  Պոլսո պատրիարքության միաբանն այսօր հստակ նշեց, որ ընտրությունները ձգձգվում են, ինչն ինքը կանխատեսել էր։

Հայտնել էր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որ ընտրությունները պետք է անցկացվեն Թուրքիայի իշխանությունների արտոնությունը ստանալուց հետո, ինչին հակառակվել են՝ մեջբերելով մի շարք իրավական փաստաթղթեր, մասնավորապես ազգային փոքրամասնությունների օրենքը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ առանց արտոնման ընտրություններ հնարավոր չի լինի կազմակերպել:

Արամ Սրբազանը կրկին շեշտում է՝ առանց իրավական դրույթների պահպանման հնարավոր չէ ընտրություն կազմակերպել:

«Ութ տարի է պատրիարքական փոխանորդի աթոռը զբաղեցրել է, քանի որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆրանն էր նրան նշանակել իրեն փոխանորդ: Եվ Մեսրոպ պատրիարքի կոմայի մեջ հայտնվելուց հետո կատարել է պատրիարքի փոխանորդի պարտականությունները: Համայնքը ութ տարիների ընթացքում դժգոհ չի եղել»:

Սրբազան հայրը եւս մեկ անգամ թվարկեց, թե ինչ է արել համայնքի համար այս 8 տարիների ընթացքում, որի մասին հայաստանյան մամուլը լռում է:

Եվ վերջում, Արամ սրբազանը ստեղծված իրավիճակը համայնքի համար վտանգավոր է համարում եւ նշում, որ պառակտումների մեջ են: Եթե Գարեգին Բեքչյանը շարունակի մնալ աթոռին, իրավիճակն այսպես կմնա՝ խոսքը եզրափակում է Աթեշյանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles