Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Արտագաղթ. Անկախության բացթողումը՝ ըստ պատմաբանի

$
0
0

karenghazaryan
Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիները սփյուռքահայերի աչքերով և սփյուռքի մասնակցությամբ: Այս թեմային են այսօր անդրադարձել սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազըճյանը եւ սփյուռքահայ բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող և պատմաբան, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Նուշիկ Միքայելյանը: Սփյուռքահայ հասարակական գործիչների մասնակցությամբ։ Սփյուռքահայ հասարակական գործիչները խոսել են Հայաստանի ձեռքբերումների և չլուծված խնդիրների, երկրի ներկայի և զարգացում տանող բարեփոխումների մասին:

 

Անկախությունը բացարձակ արժեք է՝ ասում է Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազըճյանը՝ հավելելով, սակայն, որ Անկախության 25-ամյակն ինքը դիմավորել է հակասական մտքերով ու զգացմունքներով: Ձեռքբերումների կողքին նա ցավով է նշում անկախության տարիների ամենամեծ բացթողումը:

«Արտագաղթը, դա սպիտակ ցեղասպանություն է: Այդպես էլ կոչում են մեր գրականության մեջ: Սա ցեղասպանություն է, որի մեղքը կրում ենք բոլորս՝ իշխանություններից սկսած, որովհետեւ չենք կարողացել դրա դեմն առնել»:

Գեւորգ Յազըճյանը ասաց, որ 25-ամյակի կոչերի, հայտարարությունների, շնորհավորանքների մեջ ինքն այդպես էլ չտեսավ կամքը, որ հայը պիտի վերադառնա իր հայրենիք: Ըստ նրա՝ սա ցավ է, քանի որ ցույց է տալիս, որ անկախության տարիներին այդպես էլ չենք կերտել այնպիսի մի միջավայր, որտեղ հայ տեսակը կարողանա ապրել հայավարի: Սա նշանակում է, որ մեր անկախությունը շատ խոցելի է՝ շեշտեց սփյուռքահայ պատմաբանը:

Կիսելով Գեւորգ Յազըճյանի մտահոգությունները՝ սփյուռքահայ լրագրող և պատմաբան, բանաստեղծ, հրապարակախոս, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Նուշիկ Միքայելյանը կարծիք հայտնեց, որ անկախությունից հետո պիտի փոխվեր նաեւ սփյուռքահայության գիտակցությունը, սակայն դա տեղի չունեցավ ու բոլորը՝ թե սփյուռքահայ, թե՛ հայաստանաբնակ շարունակեցին մնալ զոհի հոգեբանությամբ, ոչ թե տիրոջ:

«Բոլորս միասին արդեն ոչ թե տիրոջ … Տեր ասելով՝ նկատի ունեմ պատասխանատու, տեր ասելով նկատի ունեմ մարդ, որը տեր է երկրին եւ ունի   իրավունք թերությունները շտկել, ունի իրավունք բարձրաձայնել խնդիրների մասին, ունի իրավունք աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ»:

Բացթողումներ ունեն նաեւ սփյուռքահայերը՝ համարժեք ձեւով չներկայացնելով Հայաստանը դրսում եւ դա կապ չուներ Հայաստանի ներսի իրավիճակի հետ՝ ասաց բանախոսը:

«Մեր երկիրն է: Ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք նաեւ բազմաթիվ նվաճումներ եւ պետք է բոլորով միասին կարողանանք մենք ինքներս մեր խնդիրները լուծել: Առայժմ, ցավոք սրտի, մենք մեզ այս երկրի տերը զգալու խնդիր ունենք»:

Սփյուռքահայ գործիչները շեշտեցին, որ Հայաստանի բարոյահոգեբանական վիճակը, ամեն գնով, արմատապես փոխելու ահնրաժեշտություն կա, այդ դեպքում կարող է նաեւ առաջնային մի ծրագիր գործել՝ հայրենադարձության ծրագիրը, ինչը, Գեւորգ Յազըճյանի գնահատմամբ, պիտի լինի մեր նշանաբանը՝ 25-ամյակից հետո: Անդրադառնալով Հայաստանի ներկայիս փոփոխություններին՝ վերջինս շեշտեց, որ նախկինում էլ ծանոթ լինելով նոր վարչապետի որոշ քայլերի՝ որոշակի հույսեր կապում է, որ կարող է մթնոլորտ փոխել:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles