Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Մի շարք փոփոխություններ՝ աշխատող-գործատու հարաբերությունների բալանսը կարգավորող օրենքում

$
0
0

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման նոր, ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար:

Մյուս կողմից՝ ոլորտի փորձագետների կարծիքով` նախագիծը բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Օրենքի ընդունումը բազմաթիվ հարվածներ կարող է հասցնել փոքր բիզնեսում աշխատողներին` ասում են:

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը տեղադրված է e-draft կայքում։ Համացանցային հարցման արդյունքներով՝ նախագիծը պաշտպանել է հարցման մասնակիցների մոտ 1/3- ը (37 տոկոս), դեմ է 63 տոկոսը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարար Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ նախագիծը որքան լայն քննարկվի, այնքան փոփոխությունների կողմնակիցների թիվը կավելանա։

Նախագիծը մշակելիս, հաշվի են առել միջազգային փորձը, փասհաթուղթը ներկայացվել է  Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագիտական քննությանը ասում է փոխնախարարը:

Փոփոխությունները բազմաթիվ են եւ հարկավոր է գտնել աշխատողների եւ գործատուների հարաբերությունների բալանսը՝ կարծում են փորձագետները։

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է արտաժամյա, գիշերային և ծանր, վնասակար աշխատանքների համար հավելավճարների չափը ոչ թե օրենքով կարգավորել, այլ կողմերի համաձայնությանը թողնել:

Սրանք փոփոխություններ են, որոնք մինչ այս պահը չեն եղել: Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը կարծում է, որ ԱՄԿ չի խրախուսում վնասակար պայմաններում աշխատողին հավելավճար տրամադրելը: Այդ հավելավճարների փոխարեն աշխարհի տարբեր երկրներում գործում են այլ մեխանիզմներ:

Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող ասելով՝ հասկանում ենք մինչև 10 աշխատող ունեցող գործատուներին: Եթե փոքր ձեռնարկությունների դեպքում հարցը օրենսդրական դաշտում մնում է, ապա այս դեպքում ռիսկային է, որ գործատուի ու աշխատողի հարաբերությունները տեղափոխվեն անձնական դաշտ: Պետք է իրավիճակը ռեալ գնահատել՝ կարծում է աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը:

Մեր երկում աշխատողներն իրենց իրավունքներին քաջատեղյակ են, իսկ խախտված իրավունքի մասին լռում են տարբեր պատճառներով:

Ազատ շուկայական տնտեսությունում պետք է հստակ գործեն օրենքները, պահպանվեն բոլորի, ինչպես նաև աշխատողների և գործատուների շահերի հավասարակշռությունը, իրավունքները, այսօր անհրաժեշտություն կա ոչ թե գործատուի բեռը թեթևացնել՝ աշխատողի երաշխավորված նորմերը վատթարացնելով, այլ ստեղծել արդար միջավայր, կայուն և երկարատև օրենսդրական դիրքորոշումներ՝ ասում են փորձագետները:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles