Երբ բացում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքը ու սկսում ուսումնասիրել, թե որ երկրները ինչ մշակութային ժառանգություն են ներկայացրել, նկատում ենք, որ, մեր տարածաշրջանի, Միջին Ասիայն, երրորդ աշխարհի այլ երկրներ շեշտը դնում են կերակրատեսակների վրա։ Պարզվում որ Մեծ Բրիտանիան որևէ ոչ նյութական ժառանգություն ՅՈւՆԵՍԿՕ- ում չի արձանագրել:

Դեռ մեկ շաբաթ առաջ ամբողջ համացանցը ողողվեց լուրով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման ճանաչել է ադրբեջանական ուտեստ։ Սկսվեցին տարատեսակ մեկնաբանություններ, քննդատական սլաքներն ուղղվեցին մշակույթի նախարարություն։ Ինչո՞ւ են, ասենք, մեր տարածաշրջանի երկրների ներկայացրած հայտերում գերիշխում ուտեստները։
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Հայաստանի մասով համաձայն չէ այս դիտարկման հետ: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 2008թ- ից հետո տարբեր ոլորտներ են ներկայացրել՝ երաժշտական, կիրառական, բանահյուսության:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նույնպես անդրադառնում է այս հարցին, ասում է, որ Վրաստանը որևէ խնդիր չունի ուտեստների ճանաչման առումով, քանի որ նրանք տեղաբնիկ լինելու խնդիր չունեն: Իսկ ահա Ադրբեջանն ունի այդ խնդիրը:
Մամուլյանն ասում է, որ մենք ինքներս մեր ներսում ենք թերանում, քանի որ պետականորեն որևէ կերակրատեսակ չենք ամրագրել, հետևաբար՝ ՅՈՒՆԵՍԿՕ- ից պահանջելը տեղին չէ: