Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը հայտնեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից: Այսպիսով, 2019թ-ի հունվարի 3-ը, 4-ը և 5-ը կլինեն աշխատանքային:
Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ կառավարության անդամներն առարկություն ունե՞ն:
«Առարկություն չկա՞, շատ լավ»,- ասաց վարչապետն ու ծիծաղեց: Հետո նա կառավարության անդամներին հորդորեց. «Բայց այս Նոր տարին շատ ավելի գիտակցաբար կանցկացնենք էլի՝ հասկանալով, որ հաջորդ Նոր տարին ավելի կարճ ա լինելու»: