ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այլ ուղություններով աշխատելու առաջարկ է ստացել, որը պատրաստվում է քննարկել ՀՅԴ ղեկավար մարմինների հետ և համապատասխան որոշում կայացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանն ասել է, որ կառավարությունում առաջիկա կառուցվածքային փոփոխություններից հետո արդեն էկոնոմիկայի նախարարություն, ըստ էության, չի լինի, իսկ նոր նախարարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել:
«Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Հրաժարական տալու խնդիր չկա: Մենք ժամանակավոր ենք զբաղեցնում այս պաշտոնը, պաշտոնակատար ենք, ու ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները, քանի դեռ չի եղել նոր հրամանագիրը»,- ասել է Արծվիկ Մինասյանը՝ հավաստիացնելով, որ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները լարված չեն: