Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Կոնգրեսի անդամները շնորհավորել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձը

$
0
0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, սենատոր Բոբ Մենենդեզը և կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը հյուրընկալվել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը և միացել են ամերիկահայ ղեկավարներին՝ միասին բաժակ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ,-հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Նշենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր խոսքում ասել է. «Երբ հայերը հետ նայեն իրենց հայրենիքի վերածնված անկախության վաղ տարիներին, ապա վստահաբար կհիշեն իրենց ամերիկացի ընկերների աջակցությունը»:

Համբարյանը իր խոսքը շարունակելով թվարկել է այն բոլոր օգնությունները, որոնք Ամերիկան ցուցաբերել է Հայաստանին՝ վերջինիս համար դժվարին պահերին:

Համբարյանի խոսքից հետո Կոնգրեսի անդամները բոլորի հետ միասին բաժակ են բարձրացրել՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles