Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Մի քանի ժամից ամերիկահայ համայնքը մասնակելու է Հայաստան համահայկական հիմնրադրամի հերթական՝ «Հեռուստամարաթոն-2017»-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22-ին՝ Լոս Անջելեսում:
Այս տարի «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը: