Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ՊՊԾ գնդի գրավման գործ. մեղադրող դատախազը կրկին մերժել է երեքը մեկում քննելու միջնորդությունը

$
0
0


ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը հարթ չի ընթանում, Պավել Մանուկյան և մյուսներ, դատական նիստի սկզբում այսօր  փատսաբան Հայկ Ալումյանը միջնորդել է «Սասնա ծռեր»-ի գործի երեք մասերը միավորել մեկ վարույթի մեջ:

Մեղադրողն առարկել է այս  միջնորդության դեմ, ինչը դատարանում  լարվածության է հանգեցրել:

Պարեկապահակային ծառայության գունդը գրավելու գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի ինքնազգացողությունն այսօր վատացել էր, ու դատարանը  Շտապօգնություն էր հրավիրել։

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արտագնա կարգով քննվող նիստում դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ, ըստ բժշկական տեղեկանքի՝ Խանդոյանը գանգատվել է գլխացավերից եւ լուսավախությունից, սակայն հոսպիտալացման անհրաժեշտություն չկա:


Բժշկական եզրակացությունն ընթերցելուց հետո Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց՝  երեք մասնատված քրեական գործերը միավորել մեկ վարույթում: Միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները:

Մեղադրող  դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց։ Ու այստեղ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նյարդերը տեղի տվեցին, դատարանում  ստեղծվեց լարված իրավիճակ

«Էս մարդը դատախազ չի: Էս մարդը կապ չունի մեզ հետ»,- «Էս մարդը պետական մեղադրող չի, պետական դավաճան է»:

Այս բանավեճից  հետո  պաշտպանները հանդես եկան միջնորդությամբ: Մի քանի ժամ շարունակ   քննարկվում էր ամբաստանյալներին գործի նյութերը տրամադրելու հարցը: Նշենք, որ Քրեական գործի նյութերը կազմված են 75 հատորից, որին ամբաստանյալները կարող են ծանոթանալ էլեկտրոնային եղանակով: Պաշտպանները պահանջում էին ամբաստանյալներին ապահովել համակարգիչներով, որպեսզի  նրանք  կարողանան ծանոթանալ գործի նյութերին: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ   գործին վերաբերվող սկավառակները գտնվում են գործից առանձնացված մասով դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոտ: Վարուժան Ավետիսյանն այստեղ հայտարարեց, որ գործերը բաժանեցին, որպեսզի իրենց ջլատեն

«Մենք ապստամբներ ենք ու այդ պատճառով վարչակազմը այսպիսի մարտավարություն է ընտրել, որ գործը մասնատելով փորձի մեր արարքին այլ որակավորում տալ»:

Այս ամենից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը սպառնաց, որ հնարավոր է դահլիճից բոլոր խոսափողները հավաքվեն եւ միայն ձայն խնդրելու դեպքում այն տրամադրվի ամբաստանյալների:

ՊՊԾ գունդը գրավելու գործով դատաքննությունը մի քանի ամիս չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

Խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles