Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԱՄՆ դեսպանատան մեկնաբանությունը՝ «Monsanto»-ի մասին

$
0
0

«Մոնսանտո» ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից, իսկ նրա արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից: Այս մասին  հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնի:

Այդ կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր երկու երկրների առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպեց գործարար համաժողով։ Այն միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու  և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։

«Վալմոնտ» և «Մոնսանտո» ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեցին կոնֆերանսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու ծառայությունները։ «Մոնսանտո» -ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։ «Մոնսանտո» -ի արտադրանքին վերաբերող Ձեր հարցերը կարող եք ուղել  «Մոնսանտո» կազմակերպությանը։ Չնայած հայ և ամերիկացի ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, բայց կազմակերպությունների արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից»:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles