Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգիստը եւ վերջին հրաժեշտի արարողությունը՝ Ստանիսլավսկու թատրոնում

$
0
0

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունեն թատրոնում նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ից 20։30-ը, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ից 13։00-ը՝ հայտնում են թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից։ Հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանի քաղաքային պանթեոնում։

Անվանի ռեժիսորը կյանքից հեռացել է 81 տարեկանում։ Նա ծնվել էր 1936 թվականին, ավարտել էր Լենինգրադի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտը: 1964-ին  հրավիրվել էր Հայաստան՝ որպես  Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի  գլխավոր ռեժիսոր: Նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու  գլխավոր ռեժիսորն էր մինչև կյանքի վերջին օրը:

Շուրջ  53 տարիղեկավարելով Երևանի ռուսական թատրոնը բեմադրել է տասնյակ ներկայացումներ: Նրա անվան հետ են կապված թատրոնի լավագույն բեմադրությունները՝ Լերմոնտովի «Դիմակահանդեսը», Գոգոլի  «Ռևիզորը», Շեքսպիրի «Մակբեթը» և այլն: 2017 թ. ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ եղավ Վարպետի վերջին գործը:

«Ավելի քան 5 տասնամյակ թատրոն ղեկավարելը կատակ բան չէ: Ալեքսանդր Գրիգորյանը ռուսական մշակույթի մի  կղզի էր ստեղծել Հայաստանում, որը տասնամյակներ շարունակ պահեց ամենաբարձր մակարդակի վրա»,-ասում է թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանը:

Ծանր ու երկարատև հիվանդությունն անգամ չէր փոխել նրա  կենսունակությունն ու լավատեսությունը:  81 տարեկանում էլ բազմաթիվ ծրագրեր ուներ: Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի  տնօերն Ֆրեդ Դավթյանն ասում է, որ ուսուցչի հետ վերջին հանդիպումը ընդամենը օրեր առաջ էր: Հանդիպման առանցքում, ինչպես միշտ, թատրոնն էր. նոյեմբերի 10-ին կայանալիք  ներկայացման առաջնախաղի առիթով վարպետի խորհուրդները, ցավոք, վերջինն էին:

«Մինչև վերջին վայրկյանը նա պայքարում էր կյանքի ու թատրոնի համար: Չափազանց սիրում էր կյանքը և մյուսներին էլ նույնն էր սովորեցնում։ Լավատես էր ու իր լավատեսությամբ փորձում էր վարակել բոլորիս»,-ասում է Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը: Ալեքսանդր Գրիգորյանն այդպիսին էր և՛ կյանքում, և արվեստում:

Ալեքսանդր Գրիգորյանի հարազատներին եւ հանձնաժողովի անդամներին ցավակցությունը փոխանցելիս՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ավելացրել է. «Բոլորիս եմ ցավակցում. բոլորս էլ կորցրինք մի մարդու, ում ընկերն ենք եղել երկար տարիներ, ես՝ նաեւ ուսանողը… Մենք կորցրինք լավ ընկերոջը, հրաշալի արվեստագետին, որի թողած հետքը մնալու է հետագա սերունդների երեւակայության մեջ։ Համոզված եմ, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի ռեժիսորները, դերասանները, մյուս արվեստագետները դեռ երկար ժամանակ պահպանելու են նրա արվեստական դավանանքը»։

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles