Մանուշակ մանկապարտեզում պատանդ վերցված երեխային ազատելուց հետո նրան տեղափոխեցին Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ անցել է ռենտգեն հետազոտություն, երեխան առողջ է: Մանկաբույժ Զոհրաբ Իբոյանը տեղեկացրեց, որ 3-ամյա երեխան վնասվածքներ չունի, պարզապես պետք է երեխայի հետ հոգեբան աշխատի: Արմավիրի հիվանդանոց են տեղափոխել նաև պատանդառուին ու պատանդին՝ նրա նախկին կնոջը:
Արմավիրի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սարգիս Խաչատրյան
Այս պահին պատանդառուին վիրահատում են: Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատանդառուն՝ Արգամը, փորձել է ինքն իրեն վնասել և սրտի շրջանի աջ հատվածում ստացել է բաց թափացող վնասվածք:
Պատանդառու կնոջը դանակի հարվածից պարանոցի շրջանում և կրծքավանդակի աջ մասում մակերեսային վերք է ստացել, ձեռնաթաթի 2 մատի ջլերի կտրվածք:
Արմավիրի հիվանդանոցում ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը: Ջլերի միկրովիրահատոթյունը կատարվելու է Երևանում: Իսկ մանկապարտեզի տնօրենի մասին որևէ տեղեկություններ չստացանք: Հայտնի է, որ վնասված պատանդառու կինը մանկապարտեզի վարիչի աղջիկն է:
Ոստիկանության լրատվության բաժնի տեսուչ Մարտուն Սիմոնյան